Վառելիքի վրա համապատասխան հարկատեսակ կավելացվի. Դավիթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ունենք մեծ քանակությամբ ճանապարհներ, որոնց վերանորոգումը դարձել է խիստ արդիական: Ներկայումս լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացնում, քանի որ վերաբերվել ճանապարհներին այնպես, ինչպես այսօր ենք վերաբերվում, համարում ենք աննպատակահարմար: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այստեղ բազմաթիվ մոտեցումներ կան, մենք աշխատում ենք շատ հայտնի փորձագետների հետ: Օրինակներից մեկը ճանապարհային ֆոնդի ստեղծումն է, երբ վառելիքի վրա ավելացվում է համապատասխան  հարկատեսակ, որը ձևավորում է ճանապարհային ֆոնդ: Այսինքն՝ մեքենան, որն օգտագործում է այդ ճանապարհը, ինքն իր վառելիքի միջոցով ֆինանսավորում է և այդ ֆոնդի միջոցները կարելի է օգտագործել միմիայն ճանապարհների վերանորոգման համար»,- ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:




Լրահոս