Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է մնալ իտալական թիմում:
«Շաքիրիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին: Ջերդանը չի պատրաստվում լքել թիմը», – նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր»-ը ցանկանում էր վերադարձնել վերջինիս տրանսֆերը Մյունխենի «Բավարիա»-ին: