«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով այլեւս կզբաղվեն երկու հոգի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանն ու կուսակցության փոխնախագահ Վարդան Վարդանյանը: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը վաղուց կուսակցությունում հստակեցված է:
«Մենք ֆինանսական որեւէ խնդիր չենք ունեցել, բնականաբար կուսակցությունը Գագիկ Ծառուկյանից հետո ֆինանսական առումով շատ ավելի զուսպ պետք է լինի, իմ եւ պարոն Մանուկյանի միջեւ ֆինանսական որեւէ խնդիր չի եղել: Ի սկզբանե ես ասել եմ, որ ես տարածքային կառույցների ֆինանսական խնդիրներով չեմ զբաղվելու: Կուսակցության տարածքային ֆինանսական խնդիրներով հավասարապես զբաղվում են երկու հոգի` պարոն Մանուկյանը եւ պարոն Վարդանյանը»,- տեղեկացրեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ֆինանսական հարցերի «տնօրինման» հետ կապված տարաձայնություններ էին առաջացել Ն. Զոհրաբյանի եւ Ա. Մանուկյանի միջեւ, ինչը, պարզվում է, հարթվել է: