Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ դիմային ոսկրերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի մուտքում վայր ընկնելու հետեւանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցում գտնվող դպրոցի բակում նրան ծեծի ենթարկել եւ վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Ռոլանդ Ի.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: