Օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով ծանր հանցագործության` մարդուն առևանգելու դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ  հիշյալ օրը`  ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն  խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝  իրենց հետ տանելով թոռնիկներին:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից:

Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստականհանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունըերաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչականծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս