Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։
Հայրենական Մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։
Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է վետերաններին և նրանց հանձնել դրամական նվերներ։
Վետերանները Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ մասնակցել են տոնական ճաշին, ունկնդրել հաղթանակին նվիրված կենդանի կատարմամբ երգեր։