Կառավարությունը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Սիրիային, որը գտնվում է պատերազմական վիճակում և նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում։

«Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տները և անվտանգության նկատառումներով եկել են Հայաստան։ Օրեր առաջ ես լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասի հրթիռակոծության թեմային, որի հետևանքով նաև հայեր էին տուժել։ Դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել` Հալեպի երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը պատրաստ է ընդունել և պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների ու դպրոցականների համար»,-նշեց վարչապետը:




Լրահոս