«Դուք այդ սուտ հիմարություններին մի՛ հավատացեք: Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի խոստում չեմ տալիս, ես ուղղակի աշխատում եմ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, այսպիսով, հերքում է լուրերը, թե ինքը նախարար դառնալուց առաջ ինչ-որ խոստումներ է տվել գյուղացիներին: Իհարկե, մի փոքր դժվար է հավատալ, բայց ընդունենք, որ դա այդպես է: Ի՞նչ վատ բան կա խոստում տալու մեջ: Ինչո՞ւ է նախարարը խոստումների մասին հիշատակող մարդկանց հիմար, նրանց ասածներն էլ հիմարություն որակում: Համաձայնե՛ք՝ այդքան էլ համարժեք պատասխան չէ: Եւ ընդհանրապես, Կարապետյանը հաճախ է ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորում: Գուցե նախարարի աթոռին նստելուց առաջ բարեկրթության մասին մի քանի տո՞ղ կարդար: