Կառավարությունը ընդունեց պատգամավորների առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել  «Հանրաքվեի մասին» օրենքում:

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011թ. մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ՝ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից:

«Ըստ էության, մեր բոլոր առաջարկները ընդունելի են եղել հեղինակների համար, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ ներկայացնել դրական եզրակացությամբ»,- նշեց նա:




Լրահոս