Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին. պատճառը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հաղորդում է «Հյուրիեթը»:

Երեկ Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել էր բանաձև, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր որպես ցեղասպանություն: Նշենք, որ արդեն 8 երկրում Թուրքիան դեսպաններ չունի:

Հավելենք, որ մինչ այս Թուրքիան հետ էր կանչել նաև Վատիկանի և Ավստրիայի դեսպաններին:




Լրահոս