ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է: Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին, այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված: Թե որքանով են հավաստի այս լուրերը, չենք կարող ասել: Հուսանք՝ Սպարտակին փնտրող ՀՀ ոստիկանությունը որոնողական աշխատանքների ընթացքում կստուգի նաեւ այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի որդին հետախուզվում է Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:




Լրահոս