ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով:
Հայտերը համապատասխանում են հանձնաժողովի կարգի պահանջներին, և հանձնաժողովն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը: