ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սոֆի Մխեյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հայաստանի երգը»: Երգչուհին խոստովանեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր անել սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին 7-օրյա նկարահանումներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում: Սոֆին նաեւ տեղեկացրել է, որ երգի տեքստը վերջին 21 տարվա ընթացքում գրված հայրենասիրական լավագույն երգերի խոսքերի «մոնտաժման» արդյունք է, որն իրականացրել են Ավետ Բարսեղյանն ու Գրիգոր Կյոկչյանը: Երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը:
«Պահը հասունացել էր, եւ Հայաստանին նվիրված երգ ծնվեց իմ մեջ: Հասկացա, որ հայրենիք եւ Հայաստան հասկացությունները կարող եմ երգով ցույց տալ: Իսկապես շատ եմ սիրում իմ հայրենիքը: Ճիշտ է, Հայաստանին նվիրված գեղեցիկ երգեր կան, բայց որոշեցինք տարբերվել եւ Հայաստանին մինչ այդ նվիրված երգերի խոսքերի «մոնտաժով» ստացանք նոր երգ»:




Լրահոս