Դերասան Ջեկի Չանը պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, թե ինքը կողմ է թմրամիջոցներ շրջանառելու և տարածելու համար մահապատժի ենթարկելուն: Այս մասին գրում է segodnya.ua-ն:
«Շատ դեպքերում ես իսկապես կողմ եմ դրան: Կան մարդիկ, ովքեր թունավորում են հազարավոոր մարդկանց, երեխաների և երիտասարդների: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ անօգուտ են և պետք է ստանան արժանի պատիժ»,- հայտարարել է 61-ամյա դերասանը:
Ջեկի Չանին թմրամիջոցների հետ կապված խնդիրները հայտնի են: 2014 թվականին իր 32-ամյա որդին Ջեյսին ձերբակալվել և ազատազրկվել էր թմրամիջոցների և այլ արգելված նյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման մեղադրանքով: Հիշելով այդ դեպքը` Ջեկի Չանը խոստովանել է, որ շոկի մեջ է եղել որդու արարքից:
«Հիմա ես կենտրոնացել եմ միայն նրա ուղղությամբ: Առաջ ես ասում էի` «դու մեծ մարդ ես», բայց հիմա ես հասկացա, որ նա առաջվա նման դեռ երեխա է»,- ասել է հայտնի դերասանը: