ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկա: Ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Արա Ֆիդանյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում ՆԳ նախկին նախարարին տասը տարուց ավելի փնտրելու գործը, արդյոք շարունակվում է այն: «Միջազգային հետախուզումը դեռեւս շարունակվում է, իսկ գործի հետ կապված դեռեւս ոչ մի տեղեկատվություն չունենք ոչ մի երկրից, ինչպես նաեւ մեր մարմիններից՝ նրա գտնվելու հավանական վայրերի մասին: Միայն կարող եմ ասել, որ ներկայում միջազգային հետախուզման մեջ է գտնվում, որը շարունակվում է մեր կողմից: Բնականաբար, ձեռնարկվելիք միջոցառումները սահմանափակվում են զուտ այնքանով, որ տեղեկատվություն պետք է ստանանք կա՛մ անդամ երկրներից նրա տեղաշարժի կամ գտնվելու հավանական վայրերի մասին, կա՛մ մեր տեղական մարմիններից: Այժմ որեւէ տեղեկություն չկա»,-նշեց ինտերպոլի ԱԿԲ-ի պետը:
ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ