ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ կստորագրվի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին:

Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25–ին, Լատվիայի խորհրդարանում ԱլԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու»:

Ավելի մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս