Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն կրկնեց Մեսսիի ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ «Յուվենտուս»-ի դեմ կայացած խաղում, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, Չեմպիոնների լիգայում խփեց իր 77-րդ գոլը և հավասարվեց մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիին:

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով 4 մրցաշրջաններում անընդմեջ Չեմպիոնների լիգայում խփում է 10 և ավելի գոլ: «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնեց Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղ անցկացրած Չավի Հերնանդեսի ցուցանիշը՝  խաղադաշտ դուրս գալով 150-րդ անգամ:

Նշենք, որ պատասխան խաղն ավարտեց 1:1 հաշվով, և իսպանական ակումբը դուրս մնաց պայքարից:




Լրահոս