Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ կառավարման համակարգը հավասարաչափ լինի: «Այսօր կյանքն ապացուցեց, որ մարզպետարանները, գյուղապետարաններն ունեն մեծ թերություններ: Այսօր մարզպետը, գյուղապետը շատ ավելի մեծ պարտականություն է կատարում, քան օրենքով վերապահված է: Այսօր մարզպետարանները, մարզպետները ֆունկցիաներ են վերցնում իրենց վրա, որն իրենցը չէ: Օրենքները ճշգրտելու անհրաժեշտություն կա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վերջինիս խոսքով` պետք է ընտրվի այնպիսի ձև, որը հետո շարունակական կլինի: Իսկ հարցին, թե ինչու պիլոտային ծրագրի իրականացման համար ընտրվեց հենց Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերը, պատգամավորը նշեց, որ ընտրվել է առավել հարմար տարբերակը: «Սակայն, իմ կարծիքով պետք էր ընտրել առավել բարդ մարզերը, որտեղ ավելի դժվար կլիներ ծրագիրն իրականացնել»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում