Հնդիկ երեխան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա ունի 34 մատ`10-ական մատ ոտքերին եւ 7-ական մատ ձեռքերին: Առկա են եղել նաեւ մանր մատներ, որոնք վիրահատության արդյուքնում հեռացվել են:
Երեխայի մայրը նշում է, որ այնքան երջանիկ է եղել իր առաջնեկի ծնունդով, որ սկզբում չի նկատել մատների քանակությունը, սակայն հետո տեսնելով՝ ցնցվել է: Բժշկությանը այս վիճակը հայտնի է որպես պոլիդակտիլիա` ժառանգական անատոմիական շեղում, որին բնորոշ է մեծ քանակությամբ մատների առկայություն ձեռքերին եւ ոտքերին: