ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ ունեմ անդամատոմս (N 01-02-7808) ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Անդամատոմսը տրվել է ՀԿԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունից: Խնդրում եմ ասել՝ ես ինչ առավելություններ ունեմ:

Գայանե Աբգարյան (49 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ընդհանրապես քաղաքական ուժին անդամակցելն ու անդամատոմս ձեռք բերելը, այսինքն՝ փաստաթուղթ ունենալը, որը կհավաստի, որ քաղաքացին տվյալ քաղաքական ուժի անդամ է եւ հետեւորդ, կարծում եմ, որեւէ առավելություն չի տալիս հանրության եւ ժողովրդի մեջ: Որեւիցե առումով՝ ո՛չ ֆինանսական ոլորտում, ո՛չ վաճառքի կետերում եւ ո՛չ էլ այլ տեղերում, դա ինչ-որ առավելություն չի տալիս: Անդամատոմսն ընդամենը կարող է վկայել այն մասին, որ քաղաքացին կողմնորոշվել է իր արարքների մեջ, անդամակցել այս կամ այն քաղաքական ուժին՝ տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությանը: Այս դեպքում նա, անդամագրվելով մեր կուսակցությանը, հետեւում է մեր գաղափարախոսությանը եւ մեր ծրագրերին:

  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
Հովհաննես Սահակյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ցավալի է, որ իշխող կուսակցության շարքերում անդամագրված քաղաքացիները չունեն որեւէ արտոնություն: Այնպես որ, պետք չէ շտապել անդամագրվել իշխող կուսակցությանը:




Լրահոս