Պասիվ են, որովհետև հետաքրքրված չեն գործընթացով. ՏԸՀ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահնիձորում համայնքների խոշորացման հանրաքվեին ժամը 17:45-ի դրությամբ 72 մարդ է մասնակցել գրանցված 176 ընտրողից, հաղորդում է «Անկյուն գումարած 3» Հ/Ը-ն:

Տեղամասային ընտրական  հանձնաժողովի նախագահ Երվանդ Շաքարյանը սա վատ ցուցանիշ չի համարում, որովհետև գրանցված ընտրողների  մեծ մասը գյուղում չի բնակվում: «Ընդհանուր առմամբ էլ՝ բնակիչները հետաքրքրված չեն այս գործընթացով»,-հավելում է հանձնաժողովի նախագահը:




Լրահոս