Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադառնում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցին: Այս ամենը զայրացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով նշեց, թե պատգամավորները վարման կարգով չեն խոսում:
Նույնը տեղի ունեցավ Ռուբիկ Հակոբյանի ելույթի ժամանակ: ԱԺ նախագահը կարգադրեց անջատել խոսափողը, որն առաջացրեց պատգամավորի վրդովմունքը: Նա երկար ժամանակ դժգոհում էր ԱԺ նախագահի պահվածքից, իսկ վերջինս էլ կոչ արեց` եթե դուր չի գալիս դուրս գալ դահլիճից:
Ռուբիկ Հակոբյանը հենց այդպես էլ վարվեց և վրդովված դուրս եկավ դահլիճից: Նույնը տեղի ունեցավ նաև մյուսների դեպքում. բոլոր պատգամավորների ելույթների ժամանակ խոսափողներն անջատվեցին: