ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ ԵՄ անդամ երկրները Հայաստանին նախազգուշացրել են, որ մտադիր են այլեւս չսպասարկել հայկական, մասնավորապես «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: Իսկ պատճառն այն է, որ հայկական չվերթերը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, բացի այդ՝ դրանք պարբերաբար խափանվում են: Ըստ մեր տեղեկությունների՝ հայկական քաղավիացիայի գլխավոր վարչությունը ժամանակ է խնդրել՝ անվտանգության հետ կապված թերությունները շտկելու համար, իսկ «Արմավիա»-ի բախտը թողել են եվրոպացիների կամքին: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս լուրը:




Լրահոս