Սաուդյան Արաբիայից ԱՄՆ-ի նավթի արտահանումների ծավալները կտրուկ նվազել են՝ հասնելով «թերթաքարային հեղափոխությունից» ու Կանադայից նավթի մատակարարումների աճից հետո ամենացածր ցուցանիշին:
Ինչպես նշում է The Financial Times-ը, Սաուդյան Արաբիան սկսում է կենտրոնանալ նախևառաջ Չինաստանի վրա:
Անցած 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից գնել է միջինում օրական 1 միլիոն բարել նավթ, ինչը նվազագույնն է 2009 թ սկսած: Այս մասին են վկայում ԱՄՆ իշխանությունների պաշտոնական տվյալները:
2013 թ ԱՄՆ օրական ավելի քան 1.5 միլիոն բարել նավթ է ներմուծել Սաուդյան Արաբիայից: