Վարչապետը հրավիրում է ընդդիմադիրներին՝ համատեղ պայքարել կոռուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ վաղը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է հրավիրելու: Պատճառը՝ վարչապետի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն է, որի ընթացքում նախագահը մտահոգություն է հայտնել կոռուպցիոն խնդիրների առնչությամբ:

 

“Նախագահը պահանջում է այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք լինեն շոշափելի ու տեսանելի: Որպեսզի մենք ունենանք այս բնագավառում հաջողություն, կարծում եմ, անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Այդ պատճառով, ես ցանկանում եմ, որ նրանք մասնակցեն խորհրդի նիստին”- ասաց վարչապետը։


Տիգրան Սարգսյան նաև խնդրեց իր գործընկերներին ներկայացնել, թե իրենք որ հասարակական կազմակերպությունների հետ են համագործակցում այս բնագավառում:

 

Վարչապետն ընդգծեց, որ՝  “Ճիշտ կլինի հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին ևս, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում”:




Լրահոս