ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ Եվրադատարան դիմելը պետք է: Բայց նախ անհրաժեշտ է փորձել սեփական իրավունքներն առավելագույնս պաշտպանել ներպետական ատյաններում: Պատահում է, որ ամեն ինչ արվում է աղմուկ բարձրացնելու, ոչ թե իրավունքներ պաշտպանելու համար»:

Գեւորգ Կոստանյան news.am

ՀՀ զինդատախազ, համատեղության կարգով նաեւ Եվրադատարանի հարցերով պատասխանատու Գեւորգ Կոստանյանը «գյուտ է արել»՝ ներպետական ատյաններում պաշտպանվե՛ք, նո՛ր դիմեք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ հնարավո՞ր է ընդհանրապես առանց ներպետական ատյանները սպառելու դիմել ՄԻԵԴ: Իհարկե ոչ: Այդ գործերը ՄԻԵԴ-ը պարզապես վարույթ չի ընդունի: Աղմուկ բարձրացնելու մասով եւս պետք է հակադարձենք «եվրոպական զինդատախազին». ի՞նչ անի ՀՀ քաղաքացին, եթե դատախազությունում, ոստիկանությունում ու դատարաններում չի կարողանում պաշտպանություն գտնել՝ լռի՞, հնազանդվի՞:




Լրահոս