Երեվանում 15-ամյա տղան դանակահարել է 22-ամյա երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից նոյեմբերի 1-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս” ախտորոշմամբ, “շտապօգնության” թիվ 42 բրիգադան իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ին և ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության` Թեթև արդյունաբերական քոլեջի մոտ դանակահարվել է: Ինչպես տեղեկացնում ենք ոստիկանության ամփոփ տեղեկագրից՝ ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին:
Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն իր մոտ գտնվող դանակով: Զավեն Մ.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս