ՆԱԽԱՏԵԼ Է ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նախատել ԲՀԿ խոսնակին, որ նա 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն:  Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի համար, որ Ուրիխանյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել պարզել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամի, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը: Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»:
Փորձեցինք լուրը ճշտել Ուրիխանյանից, որը պարզաբանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում եւ ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար: Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար: Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»:




Լրահոս