ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես սփյուռքահայ եմ եւ սովորում եմ Երեւանի պետական համալսարանում: Լսել եմ, որ կատարվել են օրենքի փոփոխություններ, որոնք առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում այցելության, ուսանելու կամ բնակության նպատակով Հայաստանում գտնվող սփյուռքահայերի համար: Կցանկանայի իմանալ, թե այդ փոփոխություններն ինչի մասին են:

Ալիս Հակոբջանյան (21 տարեկան, ուսանող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության առաջարկությամբ փոփոխվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը: Յուրաքանչյուր սփյուռքահայ Հայաստան մուտք գործելիս պետք է առաջնորդվի այս օրենքով: Իսկ ինչ վերաբերում է հայրենիքում մնալու ժամանակահատվածին, ապա, գործող կարգի համաձայն, քաղաքացին Հայաստանում կարող է մնալ մինչեւ 21, 120 եւ ավելի օրեր` վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով: Հայաստան ժամանողն արդեն իսկ 21 օրվա համար վճարում է ոչ թե 15 հազ. դրամ, այլ 3000:
Վերոնշյալ օրենքում հայրենիքում 120 օր անցկացնելու թույլտվության համար սահմանված էր 105 հազար դրամ: Քննարկումների արդյունքում ընդունվել է մի տարբերակ, որի համաձայն՝ այժմ մեկ տարվա ընթացքում մինչեւ 120 օր հայրենիքում գտնվելու դեպքում մարդը վճարելու է միայն 40 հազար դրամ, իսկ վեց ամսվա ընթացքում 60 օր անցկացնելու դեպքում` 20 հազար դրամ: 2009թ. ապրիլի 1-ից օրենքը գործում է նշված փոփոխությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, զգալի փոքրացվել է մուտքի գումարի չափը: Սա վկայում է, որ սկզբունքորեն փորձ է արվում հնարավորինս մատչելի դարձնել հայրենիք գալն ու մնալը: Սակայն փութաջանորեն հայրենիք վերադարձած սփյուռքահայերը նույն փութաջանությամբ էլ լքում են այն:




Լրահոս