Ցուցմունք են տալիս Հարսնաքարի գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ցուցմունք են տալիս “Հարսնաքարի” գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկներըե ֆեյսբուքի խմբում հայտարարություն է տարածվել.
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:  Դատարանում ցուցմունք են տալիս նույն օրը ծեծի ենթարկված և գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկները: Ըստ նրանցից մեկի, 32-ամյա զինվորական բժիշկ Արտակ Բայադյանի` թիկնապահ Նորայրը տղաներին առաջարկել է դրսում խոսել: Գնում են “Հարսնաքարի” ավտոկայանատեղի, որտեղ նրանց են շրջապատում 15-20, ամրակազմ, բարձրահասակ տղաներ, ովքեր, ըստ տուժողի, ուշագնացության աստիճան հարվածում էին իրենց: Ըստ նրա՝ հիմնականում խփում էին գլխին ու դեմքին, մինչև բոլորն ուշագնաց են եղել: Միակ արտահայտությունը, որ նա լսել է՝ “լավ, մեռավ, էլ մի խփեք”:




Լրահոս