Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում Ռոջեր Ֆեդերերը հանդիպել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։ Նա առավելության է հասել 6:3, 4:6, 6:4, 6:2 հաշվով։
Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, ով 6։1, 6։4, 6։2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև իսպանացի Դավիդ Ֆերերը, ճապոնացի Կեի Նիսիկորին: