Նոյեմբերի 7-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգեւ է ստացել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հռչակվելով «Տարվա մարդ», այլեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ): «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արա Աբրահամյանը ստացել է «Տարվա ամենալավ կազմակերպություն» պարգեւը: Հիշեցնենք՝ «Լրագիր»-ը գրել էր, որ Գ. Ծառուկյանն իր տիտղոսը գնել է 30.000 ԱՄՆ դոլարով: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իրականում ԲՀԿ առաջնորդը 50.000 ԱՄՆ դոլար է վճարել ռուսներին՝ ըստ էության, գնելով նաեւ Արա Աբրահամյանի տիտղոսը: ՀՀԿ առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը՝ ասելով. «Ինքն էլ ոչ պակաս ֆինանսական կարողություններ ունի, եւ չեմ կարծում, որ ուրիշի կարողությունները կօգտագործի որեւէ տեղում»: Նրա խոսքով՝ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է. «Բավարա՞ր չէ այսքանը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ