ՀՐԱՏԱՊՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով «Մարզերի համաչափ զարգացում» ծրագրի 4-րդ փուլով Լոռու մարզին հատկացվել է 1 մլրդ 326 մլն դրամ, որով պետք է իրականացվեն առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանն ուղղված  աշխատանքներ: «Ժողովուրդ»-ը փորձեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից պարզել՝ որոնք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները մարզում, եւ ինչի վրա է ծախսելու 1 մլրդ 326 մլն դրամը: Վերջինս ընդգծեց, թե այնպես չէ, որ ինքնանպատակ խնդիր են իրականացնում: «Մինչեւ հատկացումները մենք փորձում ենք հասկանալ համայնքի ղեկավարին եւ ըստ այդմ՝ տրամադրում ենք համապատասխան գումարը: Նախատեսված է այն ուղղել բնակֆոնդին, ճանապարհներին, կրթության, առողջապահության, գազաֆիկացման ոլորտներին»,-ընդգծեց մարզպետը: Հարցին, թե ճոխություն չէ արդյոք բյուջեի այս սղության պայմաններում այդքան գումար ստանալը, երբ հստակ չգիտեն, թե ինչի վրա պետք է ծախսեն, Ա. Նալբանդյանը ծիծաղեց եւ չհամաձայնեց հարցադրմանը. «Իհարկե ոչ: Այնքան խնդիրներ կան, որ սրանով հրատապներն ենք լուծում»:




Լրահոս