ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 15 տարեկան եմ, սովորում եմ 10-րդ դասարանում: Կատարյալ տեսք ունենալու համար ուզում եմ կատարել քթի պլաստիկ վիրահատություն: Ծնողներս իմ այս որոշմանը դեմ են՝ կարծելով, որ դա վտանգավոր է իմ տարիքում: Խնդրում եմ ասել, թե որ տարիքից է թույլատրելի կատարել պլաստիկ վիրահատություն, եւ արդյոք այն վտանգավոր է առողջության համար:

Մարիամ Պետրոսյան (15 տարեկան, դպրոցական)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ոսկրային հյուսվածքների վրա կատարվող միջամտություններ խորհուրդ է տրվում կատարել միջինում 17-18 տարեկանից սկսած: Սակայն արդյոք այդ դեռահասը վիրահատության թեկնածու է՝ որոշում է միայն փորձառու բժիշկը: Հակառակ դեպքում ռինոպլաստիկ վիրահատությունը հետաձգվում է մինչ այն շրջանը, երբ քթի ոսկրային կմախքը վերջնական ձեւավորվի: Ավելի երիտասարդ տարիքում քթի վրա արված ցանկացած վիրահատություն կատարվում է միայն անհետաձգելի բժշկական, այլ ոչ գեղագիտական ցուցումներով: Ռինոպլաստիկ վիրահատությունները վտանգավոր չեն առողջության համար, ու դրանք  կարելի է իրականացնել տարվա ցանկացած ամսի՝ անկախ բնակլիմայական պայմաններից: «Բաց» ռինոպլաստիկայից հետո սպի է մնում միջքթանցքային մաշկային հատվածի վրա, որը կարճ ժամանակ հետո դառնում է համարյա անտեսանելի: Հետվիրահատական առաջին օրերին սովորաբար դիտարկվում է քթի այտուց, որը կարող է արտահայտվել քթի լցվածությամբ: Այտուցվածությունը կարող է պահպանվել մինչեւ 3-4 ամիս, իսկ աչքերի տակի կապտուկները կվերանան 7-10 օրվա ընթացքում:

 ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քթի պլաստիկան համաճարակի նման մի բան է դարձել Հայաստանում: Գեղագիտական նպատակով վիրահատվողներին խորհուրդ կտանք որոշում կայացնելուց առաջ նկատի ունենալ այն հանգամանքը, որ բնությունը երբեք չի սխալվում: Միշտ չէ, որ պլաստիկ վիրահատությունները բարեհաջող ու ցանկալի արդյունք են ունենում:




Լրահոս