Գարեջրի արտադրության ծավալները նվազել են 16.4%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին գարեջրի արտադրության ծավալները նվազել են 16.4 տոկոսով: Ուշագրավ է այն փաստը, որ անցած տարի նույն ժամանակահատվածում գարեջրի արտադրության ծավալները կտրուկ՝ 78 տոկոսի աճել էր: Փոխարենը կոնյակի արտադրությունը, որը համարվում է Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը, քանի որ արտահանվող հիմնական ապրանքատեսակներից մեկն է, տարեցտարի անկում է ապրում:

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կոնյակի արտադրությունը նվազել է 29.2 տոկոսով: Նվազել են նաեւ շամպայնի արտադրության ծավալները՝ 7.4 տոկոսով: Ենթադրվում է, որ կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, եւ դեպի այդ երկիր արտահանման ծավալների կրճատման հետեւանք է:




Լրահոս