Թուրքիան պատրաստվում է արտերկրում առաջին ռազմաբազան կառուցել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է «Resmi Gazete»-ում:
Ռազմաբազան լինելու է Քաթարում, որտեղ կտեղակայվեն ինչպես Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազան, այնպես էլ ցամաքային ուժերն ու հատուկ ջոկատայինները:
Նոր ռազմաբազայի նպատակն է նպաստել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: