Սիրիական բանակը ստիպել է ապստամբներին լքել երկրի հարավում՝ Էս-Սուվեյդա նահանգում իրենց կողմից զբաղեցրած կառավարական ավիաբազայի տարածքը: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների հետևման մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Ատ-Տալա ավիաբազայից ապստամների նահանջելու մասին լուրերը հաստատել է նաև կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահման: Նրա խոսքերով՝ սիրիական բանակը տարածաշրջանը ռմբակոծությունների է ենթարկել ու զորավիգ ուժեր է բերել մարտերի գոտի, ինչը նրան հաջողություն է բերել այդ հակամարտությունում: