Հայազգի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը գոտեմարտեց դանիացի Ֆոննեսբեկի հետ և հաղթեց 2-0 հաշվով: Նա երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:
Նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլմար Մուխտարովը: Նշենք, որ Ամոյանն աջ ձեռքի մատեմատի կոտրվածք ունի:
Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: