Աշխարհի ամենակախարդական այգիները. երկրային դրախտ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառը իր կիզակետում է, և գրեթե բոլորն էլ երազում են գտնել մի դրախտավայր, որտեղ կարող են փախչել առօրյայից և վայելել ջերմ օդը: Անհավատալի է, բայց աշխարհի վրա դրախտ իսկապես գոյություն ունի, և դրան որպես ապացույց ներկայացնում են աշխարհի ամենագեղեցիկ և մեծ 5 այգիները:

 

Հանթեր հովիտի այգիները

Ավստրալիական այս այգին իր ներկայիս տեսքը ստացել է մոտ 10 տարի առաջ: Նախկինում այստեղ եղել են խաղողի այգիներ: Այժմ այս այգին համարվում է աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը:

1

2

Յուհ Յան այգի

Սա դասական չինական այգի է, որը գտնվում է Շանհայում: Անվանումը թարգմանվում է որպես «Ուրախության այգի»: Սա աշխարհի հնագույն այգիներից է, որի պատմությունը սկսվում է 16-րդ դարից:

3

4

Բուտչարտների այգիները

Նոր աշխարհում մեծ հանրայնություն են վայելում այս այգիները: Դրանք գտնվում են կանադական Վիկտորիա քաղաքի մոտ: Դժվար է հավատել, բայց ընդամենը հարյուր տարի առաջ այս այգիների տեղում եղել է սովորական քարհանք:

5

6

Կյու արքայական բուսաբանական այգիները

Անգլիացիները կարող են վստահորեն հպարտանալ արքայական այգիներով, որը գտնվում է Լոնդոնում: Կյու՝ այդպես կրճատ անվանում են մառախլապատ Ալբիոնի բնակիչները իրենց երկրի ամենատեսարժան վայրերից մեկը: Այս այգում կարելի  հանդիպել երկիր մոլորակի բոլոր բուսատեսակները:

7

8

 

Վերսալի պարկն ու այգիները

Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշները՝ Վերսալյան այգիերը: Այս կատարյալ այգին կառուցվել է Լյուդովիկոս XIV-ի ժամանակ: Սա իրական դրախտ է:

9

10




Լրահոս