Բաքվում շարունակվում է Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայ մարզիկ Մաքսիմ Մանուկյանին չի հաջողվել մեդալ նվաճել՝ մրցաշարի 85 կգ քաշային կարգում:
Բրոնզե մեդալի համար ընթացող պայքարում, ցավոք, նա 0:3 հաշվով պարտվեց Թուրքիան ներկայացնող Մետեհան Բասարին:
Հիշեցնենք, որ Հայաստանը Բաքվում վաստակել է դեռևս իր միակը մեդալը՝ Միհրան Հարությունյանը Արտյոմ Սուրկովի հետ պայքարում նվաճեց արծաթե մեդալ: