Սպառնում են պայթեցնել Սամվել Կարապետյանին պատկանող սուպերմարկետները. սկսվել է տարհանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Յարոսլավլում անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող  «ՌԻՈ» սուպերմարկետները:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ անհայտ անձի կողմից հեռախոսազանգ է հնչել, ով տեղեկացրել է, որ սուպերմարկետը ականապատված է:

«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետներից սկսվել է աշխատակիցների և հաճախորդների տարհանում:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, կատարվում է է տարածքների զննություն: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է:




Լրահոս