ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գրանցված եմ զբաղվածության պետական ծառայությունում եւ ստանում եմ գործազրկության նպաստ18 հազար դրամի չափով:  Սակայն մեկ ամիս առաջ դադարեցվել է նպաստի տրամադրումը: Պատճառը գործազուրկի կարգավիճակի կասեցումն է: Կցանկանայի իմանալ՝ երբ է կասեցվում  գործազուրկի կարգավիճակը, եւ հնարավոր է արդյոք գործազուրկի կարգավիճակը վերականգնել:

Հայկանուշ Խաչիկյան (31 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայության կողմից անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում եւ գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկվելու դեպքում:
Անձանց գործազուրկի կարգավիճակը վերականգնվում է մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:
Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակն այն դեպքերում, եթե նա՝
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի,
2) դարձել է կենսաթոշակառու,
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ:
շարունակելի

Զբաղվածության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի 247 հազար 500 քաղաքացի աշխատանք է փնտրում, որից «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կառույցներում գրանցված են միայն 88 հազար 300-ը: Իսկ ոչ պաշտոնական հետազոտությունները ցույց են տվել, որ գործազուրկ է Հայաստանի ավելի քան 500 հազար քաղաքացի:




Լրահոս