Հելսինկիում բացվել են Սուրբ Ծննդյան փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հելսինկիում տեղի է ունեցել ավանդական Սուրբ Ծննդյան փողոցների բացումը: Ավանդույթի համաձայն՝ փողոցները բացել է ֆինլանդական  “Ձմեռ պապը”՝ Յոուլիպուկին իր մոր և փոքրիկ օգնականների հետ: Շքերթին մասնակցել են նաև Angry Birds -ի կերպարները: Տոնական տրամադրությանը չի խանգարել նույնիսկ անձրևը: Aleksanterinkatu  փողոցի վրա գտնվող Սուրբ Ծննդյան փողոցը երկրորդ տարին անընդմեջ զարդարվում է լուսադիոդային լամպերով: Լուսադիոդային լուսավորումը թույլ է տալիս խնայել ծախսվող էներգիայի  80 %-ը՝ ի տարբերություն ավանդական էլեկտրական լամպերի: Սուրբ Ծննդյան փողոցը Հելսինկիում բացվել է 64-րդ անգամ: Տոնական փողոցներ բացվել են նաև այլ քաղաքներում, մասնավորապես՝ Տամպերեում և Վաասում:
travelnews .am




Լրահոս