Հունիսի 20-ից գործելու է Երևան-Շորժա էլեկտրագնացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 20-ից, բացի չորեքշաբթի օրերից:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30:

Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից:

Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:




Լրահոս