ՀԱՐՑ. Լսել եմ, որ կանանց համար նախատեսված կենսաթոշակի անցնելու սահմանված տարիքը փոխվել է, եւ այժմ 55 տարեկանից հետո կինը կարող է կենսաթոշակ ստանալ: Խնդրում եմ ասել, թե այժմ որ տարիքից են կանայք անցնում կենսաթոշակի:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տ. լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ (ըստ սանդղակի): Ըստ որի՝ 2012թ. 63 տ. լրացած անձին տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է, եթե նա ունի 6 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2013թ.՝ 7 տարվա, 2014թ.՝ 8 տարվա, 2015թ.՝ 9 տարվա, իսկ 2016թ. սկսած՝ 10 տարվա:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից 1 տարի շուտ տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի բնակչության 14.6%-ը 60 եւ անց տարիքի է, մինչդեռ, համաձայն միջազգային դասակարգման, երկրի բնակչությունը համարվում է ծերացած, եթե այդ ցուցանիշը գերազանցում է 12%-ը: Ըստ կանխատեսումների՝ 2024թ. Հայաստանում նշված ցուցանիշը կհասնի 20%-ի: ՀՀ-ում բնակչության ծերացման հիմնական պատճառներն են` երիտասարդների միգրացիան, ծնելիության նվազումը: