Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հոլանդական բաժանմունքի ակտիվիստների խումբը Նիդելանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացրել` ի աջակցություն քաղբանտարկյալների: Այս մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Կազմակերպության ակտիվիստները հունիսի 19-ին Ադրեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով գրություններով բողոքի ակցիա են անցկացրել:

Երկու տասնյակ ցուցարարներ են հավաքվել դեսպանատան դիմաց` նստացույց անցկացնելով:

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել Լեյլա Յունուսին, Ռասուլ Ջաֆարովին, Խադիջա Իսմայլովային ու Ինտիգամ Ալիևին:




Լրահոս