ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում տեղեկացրել ենք, որ Երեւանի կենտրոնական ավտոկայարանում մայրաքաղաքից Նոյեմբերյան ուղեւորվող միկրոավտոբուսային ուղերթների համար տոմսեր չեն վաճառվում: Նոյեմբերյան մեկնող ուղեւորները զանգահարում են տվյալ ժամին մեկնող  միկրոավտոբուսների վարորդներին եւ մեքենայի մեջ տեղ պատվիրում: Մինչդեռ այս ամենը պետք է քաղաքակիրթ ձեւով կարգավորվեր` Երեւանի կենտրոնական ավտոկայարանում վաճառվող տոմսերի միջոցով: Դրանից բացի, ավտոկայարանում ուղեւորներին ապակողմնորոշում են: Կենտրոնական ավտոկայարանի ուղեւորների սպասասրահում տեղադրված մոնիտորը տեղեկություններ է հաղորդում տարբեր վայրեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղերթերի ժամերի եւ ուղեվարձերի մասին: Եթե հավատանք այդ տվյալներին, ապա ամեն օր՝ ժամը 9-ին եւ 15-ին, մայրաքաղաքից Ալավերդի քաղաքով Նոյեմբերյան է մեկնում միկրոավտոբուս, որի ուղեվարձը 1500 դրամ է: Նշենք, որ նման ուղերթ չի իրականացվում, նման էժան ուղեվարձով ոչ մի միկրոավտոբուս Երեւանից Նոյեմբերյան չի մեկնում: Մեր տեղեկություններով՝ հիշյալ ուղերթը եղել է 2 տարի առաջ եւ գործել է ընդամենը մի քանի օր: Այդ մոնիտորը տեղեկություն չի հաղորդում կենտրոնական ավտոկայարանից ամեն օր՝ ժամը 9-ին, 14:30-ին եւ 16-ին, Իջեւանով Նոյեմբերյան մեկնող միկրոավտոբուսների մասին, որոնց ուղեվարձը 2000 դրամ է: Ավտոկայարանում վարորդներից իմացանք, որ այդ տեղեկությունները մոնիտորի վրա տեղադրվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից:




Լրահոս