Վարսահարդար կինը երեք օր շարունակ բռնաբարել է իր վրա հարձակված կողոպտչին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչեր ասես, որ չեն անում ռուսաստանյան գյուղերի կին բնակիչները…

Կալուգայի շրջանում իրավապահները քննում են արտասովոր վերջաբանով կողոպուտի դեպք: Տուժողը ապականել է հանցագործին և երեք օրով վերածել նրան իր համար սեքս-ստրուկի: Եվ հիմա և՛ խոշտանգող կնոջը, և´ կողոպտչին անազատությունն է սպառնում:

Իրադարձությունների զարգացման ոչ բնական ընթացքը մեկնարկեց Կալուգայի շրջանի Մեշովսկայա ավանում տեղակայված վարսահարդարման սրահներից մեկում: Այս մասին հաղորդում է LIfe.ru՝ հղում կատարելով տեղի ոստիկաններից ստացված ինֆորմացիային:

Սկզբում կողոպտիչ փորձել է մուտք գործել գեղեցկության սրահ, իսկ աշխատակցուհիներից մեկը վրեժ լուծելու համար երեք օրով պատանդ է վերցրել նրան: Եվ այս ողջ ընթացքում դաժան բռնաբարության է ենթարկել տղամարդուն:

Անգամ երկար տարիների փորձ ունեցող ոստիկանները չեն կարողանում պատկերացնել տեղի ունեցածը: «Չեմ կարող ասել՝ ինչ կարող է լինել հետագայում»,- ծիծաղելով ասում է քննիչներից մեկը»,- սակայն չի բացառվում, որ երկուսն էլ բանտում հայտնվեն՝ մեկը` գողության, մյուսը` բռնաբարության և խոշտանգման մեղադրանքով: Ափսոս, բանտախցում չեն հանդիպի. հիանալի զույգ կդառնային»:

Ինչպես պատմում են ապշած իրավապահները, հանցագործության երկու մասնակիցները ոստիկանություն են ներկայացել մեկը մյուսի հետևից: Սկզբում 32-ամյա Վիկտոր Յ.-ն գրել է իր տանջանքների մասին, իսկ սրան ի պատասխան վարսավիրանոցի 28-ամյա տիրուհին նրան մեղադրել է կողոպուտ կատարելու մեջ:

բռն

Այս դրամատիկ պատմությունը սկսել է մարտի 14-ին: Գեղեցկության փոքրիկ սրահում սովորական ոչ աշխատանքային օր էր, երբ հաճախորդները պարզապես գալիս էին մեկը մյուսի հետևից: Երեկոյան 5-ի կողմերը հոգնած աղջիկները մտածում էին մի բանի մասին՝ շուտ հասնել տուն: Եվ հենց այդ պահին էլ գոռուն գոչյուններով՝ «բոլորդ պառկե´ք գետնին, փողերը հանե՛ք», ներխուժեց հրազենով զինված կողոպտիչը:

Այդ պահին սրահում աշխատակցուհիներից երկուսն են եղել, այդ թվում՝ տնօրենը, ինչպես նաև երկու հաճախորդ: Բոլոր ներկաները «սառել» էին:

«Ահա՛, վերցրո՛ւ»,- կողոպտչին դիմելով՝ ասել է տիրուհին՝ Օլգան՝ ձեռքը մոտեցնելով գրպանին, որտեղ ողջ օրվա եկամուտն էր:

Կողոպտիչը մոտեցել է նրան՝ գումարը վերցնելու, մինչդեռ խոստացածի փոխարեն համապատասխան վայրին ուժեղ հարված է ստացել: Ինչպես պարզվել է հետագայում, վարսավիրանոցի տիրուհին տիրապետել է թեքվանդո մարզաձևին և դեղին գոտի է կրել: Գերևարելով ուշքի չեկող հանցագործին՝ կինը նրան գցում է իր վրա, ապա հանգիստ կապում ձեռքերը մազերի հարդարման սարքի լարով, կտոր է դնում բերանում և տանում մեկ այլ սենյակ:

«Վե՛րջ, շարունակում ենք աշխատել: Հիմա ոստիկանները կմոտենան»,- աշխատակիցներին ոգևորել է Օլգան:

օլգա

Սեքս-կտտանքների ենթարկված կողոպտիչը արդարություն է պահանջում

Իրականում, ոստիկանություն կանչելու մտադրություն մարտավարության կանոններին տիրապետող և մազերի հարդարմամբ զբաղվող կինը չուներ: Սրա փոխարեն` Վիկտորի խոսքով, կինը իրեն ենթարկել է անմեկնաբանելի նվաստացումների: Աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ անց՝ երեկոյան ժամը 7-ին, աղջիկը մտել է սենյակ և հայտարարել. «Հանի՛ր վարտիքդ: Կա՛մ ես հենց հիմա կանեմ այն, ինչ ուզում եմ, կա՛մ դու կգնաս ոստիկանություն»:

Հաղթող դուրս եկած կինը պատանդի ձեռքերն ամրացրել է վարդագույն փափկամազ ձեռնաշղթաներով, տվել է նրան վիագրա և օգտվել նրանից, բառի ամենալայն իմաստով, ամբողջությամբ: Վիկտորը պատանդի կարգավիճակում է մնացել 3 օր շարունակ: Եվ միայն մարտի 16-ի երեկոյան լիմոնի պես ճզմված և խոշտանգված սեքս-ստրուկը բաց է թողնվում:

«Գնա՛, ու որ մյուս անգամ ես քեզ այլևս չտեսնեմ»,- հայտարարել է կինը:

1_1161837_20090414114230

Տանջահար վիճակում տղամարդը սկզբում հիվանդանոց է գնացել՝ բուժելու իր տղամարդկային արժանապատվության «խոցված» վիճակը, ապա դիմել է ոստիկանություն:

Արդեն հաջորդ օրը՝ հարցաքննության ժամանակ, Օլգան իրավապահներին պատմել է այս զգացմունքային պատմության մանրամասները: «Այ քեզ անասուն,- բողոքում էր աղջիկը,- դե՛, եղել է մի քանի անգամ: Ես նրա համար անգամ նոր ջինս եմ գնել, կերակրել եմ նրան, խմեցրել, 1000 ռուբլի եմ տվել, երբ հեռացավ: Դե ուրեմն թող ինքն էլ օրենքով պատժվի»:

Վիկտորը խոստովանել է, որ այլասերված կինն իսկապես իրեն պահել է ինչպես դրախտում: Անգամ լողացրել է: Սակայն դատարանն այս ամենը դժվար թե նկատի ունենա. երկուսին էլ ազատազրկում է սպառնում:

2_1161837_20090414114230




Լրահոս