ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ ցանկանում հոռետեսական ազդակներ ուղարկել մեր հանրությանը»:

Տիգրան Սարգսյան «Ինտերֆաքս»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանգստության կոչի առիթն այս անգամ գազի գնի հնարավոր բարձրացման հեռանկարն է: Սարգսյանը նախ հայտարարել է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, բանակցությունները շարունակվում են, ապա նշել, թե վատ տրամադրվել պետք չէ: Հիշո՞ւմ եք՝ նույն Տ. Սարգսյանը նույնպիսի ոչ հոռետեսական տրամադրություններ էր տարածում այն ժամանակ, երբ ողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր: Ասում էր՝ մի՛ խոսեք ճգնաժամի մասին, Հայաստան չի գա: Պարզվեց՝ ոչ միայն եկավ, այլեւ տնտեսության զարգացման ցուցանիշները կտրուկ իջեցրեց: Էլ ինչպե՞ս հավատանք:




Լրահոս