ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտ կլիներ, եթե այս նախագահական ընտրությունների հարցում ԲՀԿ-ն ձեռնպահ լիներ եւ կայանար»:

Խոսրով Հարությունյան armlur.am

ՀՀ քաղաքական դաշտում այսօր կայացման կարիք շատերն ունեն: Այլ հարց է, թե ում են թողնում՝ կայանա, ում՝ ոչ: Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը ձեռնպահ լինեին նախագահական ընտրությունների հարցում, որպեսզի ՀՀԿ-ին եւ նրան հարող փոքրիկ կուսակցություններին ոչինչ չխանգարեր հերթական անգամ «կայանալու»: Չնայած արդեն այնքան են «կայացել», որ նրանց անդամներից ոմանք հավիտյանս հավիտենից միաձուլվել են ԱԺ աթոռների հետ: Եղել ենք, կանք եւ կլինենք, իսկ մնացածները թող կայանան: Սա ժողովրդավարության նոր մոդել է՝ Խոսրով Հարությունյանի կողմից առաջարկվող: Սովորե՛ք:




Լրահոս